Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում եկեղեցու վրա հարձակում են գործել. կան զոհեր և վիրավորներ

16:20, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
Եգիպտոսում եկեղեցու վրա հարձակում են գործել. կան զոհեր և վիրավորներ

9 մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Մար Մինա եկեղեցու վրա իրագործված հարձակման հետևանքով, հաղորդում է Al-Watan-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներին:

Զոհերի թվում 4 ոստիկան և 5 քաղաքացիական անձ կա:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ հարձակմանը 5 ահաբեկիչ է մասնակցել, ահաբեկիչներից մեկի մարմնին պայթուցիկ է ամրացված եղել:

11774 | 0
Facebook