Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկիր մոլորակի բնակչությունը մոտենում է 7.5 միլիարդի

11:30, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
Երկիր մոլորակի բնակչությունը մոտենում է 7.5 միլիարդի

Գալիք տարվա հունվարի 1-ին Երկիր մոլորակի բանկչությունը կհասնի 7 444 443 881 մարդու, նման կանխատեսում է կատարել մարդահամարի ամերիկյան բյուրոն:
     Ավարտվող տարվա հունվարի 1-ի համեմատ՝ մեր մոլորակի բնակչության թիվը 78.5 միլիոն մարդով՝ 1.07% ավելի կլինի:
     Սպասվում է, որ գալիք տարվա հունվարին յուրաքանչյուր վայրկյանում Երկրում 4.3 երեխա լույս աշխարհ կգա, կմահանա 1.8 մարդ:
     Ավելի վաղ բյուրոն կանխատեսել էր, որ 2050թ. մեր մոլորակի բնակչությունը կհասնի 9 միլիարդի:
     11-րդ դարի սկզբին Երկիր մոլորակի բնակչության թիվը կազմել է 310 միլիոն մարդ, 1900թ. այդ թիվը հասել է 1.6 միլիարդի: 6 միլիարդի ցուցանիշը գերազանցվել է 1999թ.: 2011-ին արդեն մոլորակի բնակչությունը հասել է 7 միլիարդի:

6270 | 0
Facebook