Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքապետարանի աշխատողն առաջարկեց վաճառել երեխաներից մեկին ու մուծել բնակվարձը». ազատամարտիկի 16 հոգանոց ընտանիքն այժմ ապրում է նկուղում

11:25, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
«Քաղաքապետարանի աշխատողն առաջարկեց վաճառել երեխաներից մեկին ու մուծել բնակվարձը». ազատամարտիկի 16 հոգանոց ընտանիքն այժմ ապրում է նկուղում

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ահազանգի հետքերով այցելել է ազատամարտիկ, 14 երեխաների հայր Վիրաբի ընտանիք, որոնք ապրում են Երևանի Նոր Նորքի Մոլդովական հասցեի նկուղային հարկերից մեկում՝ սարսափելի պայմաններում:

«Մենակ ես եմ աշխատում, տաքսի եմ քշում: Նախկինում դիմել ենք քաղաքապետարան, ասել են՝ ձեր հարցն ուժի մեջ ա, բայց թե երբ կտրամադրեն ապրելու տեղ, չգիտենք: Սրանից առաջ էն տանը, որտեղ վարձով էինք ապրում, եկավ քաղաքապետարանի աշխատողն, ինձ դուրս կանչեց, առաջարկեց՝ երեխեքից մեկին վաճառեմ, որ տան վարձը կարողանամ տալ: Հա, հա, ասաց՝ ձեր երեխաներից մեկին տվեք որդեգրության. ֆրանսահայ մի մեծահարուստ կին կա, միգուցե մի տարվա բնակվարձը հոգա: Էտի վաճառել չի՞: Էլ ի՞նչ սպասենք էդ պաշտոնյաներից»,- ասաց ընտանիքի հայրը:

12573 | 14
Facebook