2017-ի աշխատանքային վերջին օրը Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ թղթերի տրցակը ձեռքին, շրջել է շենքում: Նա հասարակության ուշադրությունն է հրավիրել քաղաքապետարանի սրահում հերթական միջոցառման նախապատրաստական աշխատանքներին. «Տարոն Մարգարյանը նորից պատրաստվում է քեֆ-ուրախության, որոնք կազմակերպվում են ձեր միջոցների հաշվին: Թանկարժեք սնունդ կգնեն, թանկարժեք կոնյակ»,- ասել է նա: