Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացիները տարվա հիացմունքի արժանի մարդիկ են ճանաչել Օբամային և Քլինթոնին

11:35, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
Ամերիկացիները տարվա հիացմունքի արժանի մարդիկ են ճանաչել Օբամային և Քլինթոնին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ճանաչվել է 2017թ. հիացմունքի արժանի մարդ: Կանանց շրջանում այդ անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ավանդական հարցումն անցկացրել է Gallup-ը դեկտեմբերի 4-11-ը:

Օբաման առաջին տեղն է զբաղեցնում արդեն 10-րդ անգամ, նրա օգտին է քվեարկել հարցվածների 22%-ը: Անցած տարի նա հավաքել էր 17%: Նրան հաջորդում է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը՝ 14%, երրորդ տեղում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ 3%:

Քլինթոնը կանանց շրջանում առաջատարի դիրքն է զբաղեցնում 16-րդ տարին անընդմեջ, նրան հաջորդում է երկրի նախկին առաջին տիկին Միշել Օբաման՝ 7%:

9171 | 0
Facebook