Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսրայելը հակազդելու է Սիրիայում իրանական զինված ուժերի հիմնավորմանը». Նեթանյահու

10:40, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
«Իսրայելը հակազդելու է Սիրիայում իրանական զինված ուժերի հիմնավորմանը». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը հակազդելու է Սիրիայի տարածքում իրանական զինված ուժերի դիրքերի ամրապնդմանն ու գերճշգրիտ զենքի արտադրություն սկսելու փորձերին:
     Նեթանյահուն այս մասին հայտարարել է երկրի հարավում գտնվող «Հացերիմ» ավիակայանում ելույթի ժամանակ:

«Մենք պահպանում ենք մեր անվտանգությունը՝ առաջնորդվելով հստակ քաղաքականությամբ. մենք թույլ չենք տա, որ իրանական բանակի ուժերը մեզ վրա հարձակվելու համար հիմնավորվեն Սիրիայում: Մենք գործելու ենք մեր կողմ ուղղված ճշգրիտ ու մահացու զենքերի արտադրությունը կանխելու համար»,- ասել է հրեական պետության վարչապետը:

Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը քրտնաջան աշխատում է երկնքում, ցամաքում, ծովում, քիբերտարածությունում ու հետախուզությունում իր ունեցած ազդեցիկ դերն առավել մեծացնելու ուղությամբ:

Ըստ Նեթանյահուի՝ Իսրայելի ռազմական օդուժը գտնվում է իր հնարավորությունների բարձրակետում, ունի լավագույն գործիքներն ու տեխնոլոգիաները, աշխարհում ամենալավ ինքնաթիռները, օդաչուները:

4912 | 2
Facebook