Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2018-ից WhatsApp-ը կդադարի աշխատել որոշ սմարթֆոններում

17:15, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
2018-ից WhatsApp-ը կդադարի աշխատել որոշ սմարթֆոններում

WhatsApp բջջային հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը 2018-ից կդադարի աշխատել մի քանի օպերացիոն համակարգերում: Այս մասին հայտնում է International Business Times-ը:

Նշվում է, որ հունվարի 1-ից մեսենջերը չի աշխատի սմարթֆոններում, որոնցում տեղադրված են ОС Windows 8.0 և ավելի վաղ տարբերակներ, ինչպես նաև BlackBerry OS կամ BlackBerry 10:

Ընկերությունը հստակեցրել է, որ այդ համակարգերից աստիճանաբար կհրաժարվեն, սակայն շուտով ծառայության մի շարք գործառույթներ անհասանելի կդառնան: Մասնավորապես, օգտատերերը չեն կարողանա նոր հաշիվներ բացել:

WhatsApp-ը տեքստային հաղորդագրությունների փոխանակման համակարգ է, որը թողարկվել է 2009թ.: Այժմ ավելի քան 1 միլիարդ մարդ է օգտվում WhatsApp-ից:

12056 | 0
Facebook