Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բարբադոսում սպանել են Ռիհաննայի 21-ամյա զարմիկին

16:15, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Բարբադոսում սպանել են Ռիհաննայի 21-ամյա զարմիկին

Բարբադոսում սպանվել է երգչուհի Ռիհաննայի զարմիկը՝ 21-ամյա Թեյվոն Քեյսին Ալեյնը: Այս մասին հայտնում է տեղի Nation News պարբերականը:

Երգչուհու եղբորն սպանել են Սենթ Մայքլ շրջանում երեքշաբթի երեկոյան: Տան ճանապարհին նրան է մոտեցել անհայտ տղամարդն ու կրակ բացել նրա ուղղությամբ, որից հետո թաքնվել է:

Տուժածն ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Երգչուհին Instagram-ի իր էջում արձագանքել է եղբոր մահվան լուրին և հայտնել, որ մահվանից մեկ օր առաջ նրանք միասին տոնել են Սուրբ Ծնունդը:

«Հանգչիր խաղաղությամբ, զարմիկ... Չեմ կարող հավատալ, դեռ երեկ դու իմ գրկում էիր: Չէի մտածում, որ դա վերջին անգամն էր, երբ ես զգում էի քո մարմնի ջերմությունը»,- գրել է Ռիհաննան:

Բարբադոսում սպանել են Ռիհաննայի 21-ամյա զարմիկին
Բարբադոսում սպանել են Ռիհաննայի 21-ամյա զարմիկին
25749 | 0
Facebook