Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է երեխաների աչքի առջև վարորդին դանակահարած ադրբեջանցին

13:05, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է երեխաների աչքի առջև վարորդին դանակահարած ադրբեջանցին

Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա դանակով հարձակում գործած ադրբեջանցուն: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:

«Ձերբակալվածը Ալիզադե Մուստաֆաևն է, այժմ որոշվում է նրա կալանքի և նրա նկատմամբ մեղադրանքի առաջադրման հարցը»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Քննության տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Մուստաֆաևը տուժածին դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել, իսկ նրան ուղեկցող կինը՝ մի քանի հարված անհայտ առարկայով: Դրանից հետո նրանք Range Rover մեքենայով թաքնվել էին դեպքի վայրից:

8199 | 0
Facebook