Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը նշել է Սիրիայում և Իրաքում մնացած գրոհայինների քանակը

11:20, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Պենտագոնը նշել է Սիրիայում և Իրաքում մնացած գրոհայինների քանակը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մոտ 1000 գրոհային շարունակում է կռվել Իրաքում և Սիրիայում: Այս մասին հայտարարել է միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ռայան Դիլոնը:

Զինվորականը նշել է, որ ավելի վաղ, ըստ կոալիցիայի գնահատականների, Սիրիայում և Իրաքում առնվազն 3 հազար գրոհային է գտնվել:

«Սակայն վերջին հաշվարկի համաձայն՝ մոտ հազար գրոհային է մնում Սիրիայում և Իրաքում»,- նրա խոսքն է մեջբերում Military.com-ը:

Inherent Resolve-ի հետազոտությունների համաձայն՝ ընթացիկ տարում հատուկ գործողությունների անցկացման համար ԱՄՆ-ի ընդհանուրը ծախսերը կազմել են 14,3 միլիարդ դոլար:

9457 | 0
Facebook