Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ամերիկյան ինքնաթիռների համար փակել է երկինքը

11:05, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանն ամերիկյան ինքնաթիռների համար փակել է երկինքը

Ռուսաստանը կրճատել է օդանավակայանների թիվը, որոնցից օգտվում են ամերիկացիները, գրում է utro.ru-ն:

Դա վերաբերում է օդանավակայաններին, որոնք բաց երկնքի մասին համաձայնագրով հասանելի են դիտորդական թռիչք իրականացնող ինքնաթիռների համար: Այս մասին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը:

«Նման քայլը հայելային պատասխան է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումներին, որոնք կսահմանվեն հունվարից»,- РИА Новости-ին հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի համար կփակի Ալյասկայի, Հավայան կղզիների երկինքն ու կսահմանափակի թռիչքների հեռավորությունը:

Ինչպես նաև կարգելվի օգտվել Ջորջիա նահանգի «Ռոբինս» և Հարավային Դակոտայի «Էլսուորթ» ավիաբազաներից:

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ այդ միջոցները ռուսներին կզրկեն որոշակի «ճկունությունից»:

9110 | 0
Facebook