Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան 2,5 միլիարդ դոլարի գործարք է կնքել Ռուսաստանի հետ

10:40, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Թուրքիան 2,5 միլիարդ դոլարի գործարք է կնքել Ռուսաստանի հետ

Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը «Коммерсантъ» պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանից С-400 «Տրիումֆ» 4 զենիթահրթիռային համակարգ են ձեռք բերել:

Նրա խոսքով՝ գործարքի գինը կազմել է 2,5 միլիարդ դոլար:

«Մնում է միայն ձևակերպել վերջնական փաստաթղթերը: Կարող եմ ասել, որ պայմանագրի ընդհանուր գումարի 45%-ը նրանք վճարում եմ որպես կանխավճար, 55%-ը՝ ռուսական վարկային միջոցներ»,- ասել է Չեմեզովը:

Նա նշել է, որ առաջին մատակարարումները կսկսվեն 2020թ. մարտին:

4738 | 0
Facebook