Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առնետները կծոտել են երեխային, մինչ հայրը զվարճանալիս եղել սիրուհու հետ

00:05, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Առնետները կծոտել են երեխային, մինչ հայրը զվարճանալիս եղել սիրուհու հետ

Ռոստովի մարզում 14-ամյա տղային կծոտել են առնետներն այն ժամանակ, երբ նրա հայրը զվարճանալիս է եղել սիրուհու հետ, հայտնում է Life-ը: Նախ, երեխայի հայրը հանձնարարել է օգնել իրեն՝ խորրդանոցը կարգի բերել, ապա դուռը փակել է նրա վրա ու պատվիրել որոշ ժամանակ հանգիստ նստել, մինչև ինքը վերադառնա: Երեխայի խոսքերով՝ նման բան հաճախ է կրկնվում, երբ մայրը տանը չէ, հոր մոտ է գալիս Աիշան: Երբ հայրը եկել է երեխայի մոտ, տեսել է, որ նրան կծոտել են առնետները: Նա շտապօգնություն է կանչել: Երբ ոստիկանները սկսել են հարցաքննությունը, նրա հանցանքը ջրի երես է հանել կինը:

Երեխան ստիպված կլինի բուժվել 2 ամիս, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Աղբյուրը` life.ru
17192 | 0
Facebook