Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մեկ բառ և ամուսնությունը չեղարկված է. Թուրքիայում ապահարզանի նոր օրենք է կայացվել

22:30, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Մեկ բառ և ամուսնությունը չեղարկված է. Թուրքիայում ապահարզանի նոր օրենք է կայացվել

Թուրքական իշխանություններն ապահարզանի նոր պայմաններ են կայացրել: Այսուհետ տղամարդու համար բավական է ասել մեկ բառ, և նա բաժանված է կնոջից: Թուրքիայում կրոնի հարցերով վարչությունը հայտնել է, որ եթե տղամարդն իր կնոջն անվանի քույր կամ մայր, ապա նրանց ամուսնությունը կարելի է չեղարկված համարել: Սակայն, եթե ամուսինները նախկինում բաժանված չեն եղել, ապա կարող են նորից շարունակել ապրել ամուսինների պես:

Ավելի վաղ վարչությունը ֆեթվա էր հրապարակել, որի համաձայն բավական էր, որ ամուսինը հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով 3 անգամ գրեր կամ ասեր talak (ամուսնալուծություն) բառը և ամուսնությունը կարելի էր չեղարկված համարել: Բայց կինը պետք է անպայման համոզվեր, որ նամակը հենց ամուսինն է ուղարկել:

10900 | 0
Facebook