Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնն առաջարկել է Աբու Դիս քաղաքը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել

17:10, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Վաշինգթոնն առաջարկել է Աբու Դիս քաղաքը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Աբու Դիս քաղաքը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել: Աբու Դիս քաղաքը գտնվում է Երուսաղեմի սահմանի մոտ: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային:

«Վաշինգթոնը Պաղեստինի իշխանություններին առաջարկել է Աբու Դիս քաղաքը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել»,- հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքը:

Հանիան նշել է, որ Վաշինգթոնի առաջարկը Գազայի հատվածում քաղաքական բարեփոխումների անցկացման ճանապարհով իրավիճակի շտկման առաջարկներ է իր մեջ պարունակում:

5963 | 0
Facebook