Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իր պաշտոնավարման ժամկետի մեկ երրորդը Թրամփն անց է կացրել արձակուրդում

15:30, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Իր պաշտոնավարման ժամկետի մեկ երրորդը Թրամփն անց է կացրել արձակուրդում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման ժամկետի մոտ մեկ երրորդն անց է կացրել արձակուրդում. համապատասխան հաշվարկները ներկայացրել է New York Post լրատվականը:
     Պարզվել է, որ այս տարվա ընթացքում Թրամփը 100 անգամ մեկնել է իր կալվածքներ: Շուրջ 40 օր նա գոլֆ է խաղացել Նյու Ջերսիում, ևս 40 օր անց է կացրել Ֆլորիդայի Մար ա Լագո կալվածքում:
     Այժմ է նա սուրբծննդյան արձակուրդներն է անցկացնում Ֆլորիդայում: Արձակուրդները սովորաբար տևում են 10 օր:
     Նաև հայտնի է դարձել, որ թռիչքների համար Թրամփը պետական բյուջեից ծախսում է ամսական 1.5 միլիոն դոլար:

8887 | 0
Facebook