Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ գործառույթ են իրականացնում F1-F12 ստեղները

21:10, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
Ինչ գործառույթ են իրականացնում F1-F12 ստեղները

Մեզնից շատերն արդեն երկար տարիներ օգտագործում են համակարգիչ, սակայն քչերը գիտեն ստեղնաշարի այս կոճակների նշանակության մասին:

F1
     • Windows կոճակի հետ միաժամանակ սեղմելու դեպքում կբացվի «Օգնություն» պատուհանը:

• Word-ով կամ Excel-ով աշխատանքի ժամանակ F1 սեղմելիս կբացվի գործիքների տողը:

F2

• Այս ստեղնը թղթապանակներն արագ վերանվանելու համար է:
     • Alt + Ctrl + F2 համակցությունը բացում է Microsoft Office-ում «Փաստաթղթեր» բաժինը:

F3

• Բացում է ցանկացած թղթապանակում «Փնտրել» բաժինը:

• Shift + F3 համակցությունը թույլ է տալիս փոխել ընտրված տեքստը: Օրինակ, պատահաբար սեղմել եք Caps Lock-ն ու չեք նկատել, որ գրել եք մեծատառերով: Նշեք սխալը, միաժամանակ սեղմեք Shift + F3, և բոլոր տառերը փոքրատառ կդառնան:

F4

• Alt + F4՝ փակում է ցանկացած ակտիվ պատուհան (դիտարկչի կամ փաստաթղթի պատուհանը): Սա հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր «թաքուն» տեսանյութ են դիտում աշխատավայրում և չեն նկատում, որ իրենց մեջքի հետևում տնօրենն է կանգնած:

F5

• Թարմացնում է դիտարկիչի էջը:

• Բացում է սլայդ շոուն PowerPoint-ում:
     • Ակտիվացնում է «Գտնել» և «Փոխարինել» գործառույթները Word-ում:

F6

• Ctrl + F6՝ թույլ է տալիս արագ տեղաշարժվել Word-ի բաց պատուհանների միջև:

F7

• Alt + F7՝ բացում է Word-ի ուղղագրությունը:
     • Shift + F7՝ բացում է Word-ի թեզաուրուսը:

F8

• Համակարգիչը վերբեռնելու ժամանակ F8 սեղմելիս կարելի է ընտրել «անվտանգ ռեժիմ»-ը, որը կփրկի բոլոր ֆայլերը:

F9

• Թույլ է տալիս արագ բեռնել վերջին պահպանածը:

F10

• Բացված ծրագրի մենյուի կանչ:
     • Ctrl + F10՝ բացում-փակում է Word-ի պատուհանը:
     • Shift + F10՝ նույնն է, ինչ մկնիկի աջ սեղմումը:

F11

• Բացում է դիտարկչում ամբողջական էկրանը:
     • Shift + F11՝ Excel-ում էջ է ավելացնում:

F12

• Բացում է Word-ում «Պահպանել ինչպես» հրամանը:
     • Shift + F12՝ պահպանում է Word-ի ընթացիկ փաստաթուղթը:
     • Ctrl + F12՝ բացում է Word-ի փաստաթուղթը:

19992 | 0
Facebook