Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը 10 երկրների հետ դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ բանակցություններ է վարում

13:05, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Իսրայելը 10 երկրների հետ դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ բանակցություններ է վարում

Իսրայելն ավելի քան 10 երկրների հետ բանակցություններ է վարում՝ այդ երկրների դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին:

«Կան այդպիսի երկրներ բոլոր մայրցամաքներում: Ես կարող եմ ասել, որ խոսքը տասնյակ երկրների մասին է, և մենք արտաքին գործերի նախարարությունում այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- ասել է նա իսրայելական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի եթերում:

Հոտովելին նաև հայտնել է, որ այդ երկրներից մի քանիսը եվրոպական են: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետությունների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտնել էր Գվատեմալան:

9579 | 0
Facebook