Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անապայում մահափորձ են կատարել քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդու դեմ

12:30, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Անապայում մահափորձ են կատարել քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդու դեմ

Անապայում մահափորձ են կատարել տեղացի գործարար Տիմուր Պոդոլսկիի դեմ: Հայտնի է, որ Տիմուր Պոդոլսկին Անապայի քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդին է, ով սպանվել էր 2013թ.:

«Интерфакс-Юг»-ի տեղեկություններով՝ մահափորձի հետևանքով 30-ամյա Պոդոլսկին լուրջ վնասվածք է ստացել:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունն իրականացվել է դեկտեմբերի 21-ին Շեվչենկո փողոցում հյուրանոցի տարածքում: Մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել»,- պարբերականին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Սա գործարարի նկատմամբ իրականացված առաջին մահափորձը չէ. 2016թ. հունիսին հանցագործները կրակ էին բացել նրա մեքենայի ուղղությամբ, որտեղ գտնվել էին Տիմուր Պոդոլսկին, նրա կինը՝ Ալանա Կուչիևան և երեխան: Գործարարը վիրավորվել էր, իսկ կինը տեղում մահացել:

7140 | 0
Facebook