Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան Թուրքիային և Ուկրաինային մոտակա տարիներին ԵՄ-ի կազմում չի տեսնում

11:10, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Գերմանիան Թուրքիային և Ուկրաինային մոտակա տարիներին ԵՄ-ի կազմում չի տեսնում

Թուրքիան և Ուկրաինան մոտ ապագայում չեն դառնա Եվրոմիության անդամ: Այս մասին Funke մեդիախմբի հետ զրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:

«Մոտակա տարիներին ես չեմ պատկերացնում Թուրքիային և Ուկրաինային ԵՄ-ի կազմում»,- ասել է Գաբրիելը:

Սակայն նա վստահություն է հայտնել, որ կարելի է առավել սերտ համագործակցության համար այլընտրանք գտնել: Դրա օրինակ կարող է դառնալ գործարքը, որը Բրյուսելը փորձում է կնքել Լոնդոնի հետ: «Եթե Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի հարաբերությունների կարգավորման հարցում հաջողվի համաձայնության հասնել, ապա դա կարող է օրինակ ծառայել Թուրքիային կամ Ուկրաինային»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

Թուրքիայի դեպքում, ըստ Գաբրիելի, կարելի է «մաքսային միության առավել սերտ» համագործակցության հասնել:

Նշենք, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են պետական հեղաշրջման փորձի և ահաբեկչության հետ կապերի մեղադրանքով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների բազմաթիվ ձերբակալությունների ֆոնին: Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ այժմ Թուրքիայում կալանքի տակ Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի է գտնվում:

8665 | 0
Facebook