Բաքվում Նարիման Նարիմանովի կայարանի մոտակայքում դեկտեմբերի 25-ին ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այդ տեղեկությունը հաստատել է նրա եղբայրը՝ Ռահաբ Ղազիևը: Նա նշել է, որ իր եղբոր ձերբակալության պատճառն իրեն հայտնի չէ:
Նշենք, որ Ռահիմ Ղազիևը եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարար 1992-1993թթ.: 1993թ. նրան ձերբակալել են պետական դավաճանության և Շուշիի հանձնման մեղադրանքներով, հետագայում ռազմական հանցագործությունների համար մահապատժի դատապարտվել, սակայն 2005թ. Ղազիևին ներում են շնորհել: