Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում ավիահարվածների հետևանքով 50 մարդ է զոհվել

16:05, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Եմենում ավիահարվածների հետևանքով 50 մարդ է զոհվել

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում 50 հուսիթ ապստամբ է մահացել, հաղորդում է Sky News Arabia-ն:
     «Սպանվել է Իրանի կողմից ֆինանսավորվող ավելի քան 50 գրոհային: Ռմբակոծությունների թիրախը եղել են Ջարահիի և Հեյսի շրջաններում, նաև Թուհեյթի արվարձաններում տեղակայված ռազմական ամրությունները»,- հայտնել է էմիրաթական լրատվամիջոցը:
     Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով, կոալիցիոն ուժերը ոչնչացրել են աշխարհազորայինների արձակած բալիստիկ հրթիռը: Այն ոչնչացվել է Ռաս Իս նավահանգստի շրջանում, արձակման հարթակի հետ միասին: Բալիստիկ հրթիռի թիրախը չի նշվում:

11128 | 0
Facebook