Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացին մեկ ամիս չի նկատել, որ իր կինը մահացել է

15:30, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Ամերիկացին մեկ ամիս չի նկատել, որ իր կինը մահացել է

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի բնակիչը մեկ ամիս չի նկատել, որ իր կինը, ում հետ նա ապրում էր, մահացել է, հաղորդում է Chicago Sun Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

60-ամյա Սթիվեն Սեյլերի խոսքով՝ նա մեկ ամսվա ընթացքում սենյակից տարօրինակ հոտ է առել, սակայն որոշել է չստուգել, թե ինչ է կատարվում կնոջ հետ: 58-ամյա Թամարա Ուիլսոնին հայտնաբերել են դեկտեմբերի 10-ին՝ մերկ և կտորով փաթաթված:

Ոստիկանները ստուգել են բնակարանն այն բանից հետո, երբ մահացածի աղջիկը խնդրել է նրանց ստուգել, թե արդյոք ամեն ինչ կարգին է իր մոր հետ, քանի որ վերջինը վաղուց իր հետ կապ չի հաստատել:

Իր հերթին, Սեյլերը նշել է, որ մինչ իր աղջկա զանգելը չի իմացել կնոջ մահվան մասին: Սակայն ոստիկանությունը կասկածում է, որ նա ստում է:

Տղամարդուն ձերբակալել են դեկտեմբերին 19-ին, երբ նա տուն է վերադարձել: Նրա մոտ եղել է մահացած կնոջ անձնագիրը, նրա վարկային քարտը, ծննդյան վկայանն ու ամուսնական մատանին: Դեկտեմբերի 22-ին տղամարդուն տնային կալանք են նշանակել:

| | |
13064 | 0
Facebook