Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան կաշառակերության համար մեղադրվող 20 մարդու է ազատ արձակել

13:05, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիան կաշառակերության համար մեղադրվող 20 մարդու է ազատ արձակել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները վերջին մի քանի օրվա ընթացքում առնվազն 20 մարդու են ազատ արձակել, ովքեր մեղադրվում են կաշառակերության համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ազատ արձակվածների թվում են, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախկին նախարարն ու Aramco պետական նավթային ընկերության ղեկավարության անդամներից մեկը, ում մեղադրում էին Մեքքայի մզկիթի ընդլայնման ծրագրի հետ կապված խարդախությունների համար:

Ազատ են արձակվել նաև արքայազն Թուրքի բեն Հալիդը, ինչպես նաև ֆինանսների նախարարի նախկին օգնականն ու Saudi Telecom ընկերության նախկին ղեկավարը:

9485 | 0
Facebook