Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

6 պատճառ՝ ինչու պետք է որքան հնարավոր է քիչ ուտել եգիպտացորեն

02:05, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
6 պատճառ՝ ինչու պետք է որքան հնարավոր է քիչ ուտել եգիպտացորեն

Աշխարհում ցորենն ու բրինձն ամենատարածված հացահատիկեղենն են, երրորդ տեղում գտնվում է եգիպտացորենը: Ի դեպ, քչերը գիտեն, որ եգիպտացորենը ոչ թե բանջարեղեն է, այլ հացահատիկ, որի հեղինակությունը գնալով անկում է ապրում և դա պայմանավորված է մի շարք պատճառներով:
     1. Այն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:
     Պատճառն այն է, որ եգիպտացորենը հացահատիկ է, պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, հեշտ լուծվող շաքարներ, սպիտակուցներ, օսլա: Օգտակար հանքանյութերը նրա մեջ շատ քիչ են:
     2. Այն հրահրում է աուտոիմունային հիվանդությունների զարգացումը:
     Թեև եգիպտացորենը չի պարունակում գլյուտեն, վնասակար հացահատիկային սպիտակուց, այնուամենայնիվ, այն կարող է առաջացնել գլյուտենային շոկ: Այն հրահրում է իմունային համակարգի աշխատանքի խախտում: Եգիպտացորենը խորհուրդ չեն տալիս օգտագործել աուտոիմունային հիվանդություն ունեցողներին:
     3. Եգիպտացորենը շատ դանդաղ է մարսվում:
     Մարդու մարսողական համակարգն ի վիճակի չէ ամբողջովին մարսել եգիպտացորենը, քանի որ այն պարունակում է ցելյուլոզային մանրաթելեր: Վերջինի մարսողության համար մեր օրգանիզմը չունի համապատասխան ֆերմենտներ:
     4. Այն առաջացնում է որովայնի փքվածություն:
     Պատճառը լեկտիններն են, որ պարունակում է եգիպտացորենը: Դրանք նույնպես չեն մարսվում, այլ աղեստամոքսային համակարգով անցնում են տրանզիտով՝ չտալով ոչ մի օգուտ, այլ միայն՝ վնաս՝ առաջացնելով ստամոքսի ախտահարում և բորբոքում այն:
     5. Սուպերմարկետների եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ պարարտանյութեր:
     Եգիպտացորեն աճեցնելը շահավետ չէ, քանի որ այն շատ են վնասում վնասատուները: Եղանակային պայմանները ևս կարող են փչացնել եգիպտացորենի ողջ բերքը: Այս հացահատիկի դիմացկունությունը բարձրացնելու նպատակով այն վերամշակում են զանազան թույներով, որոնք թունավորում են մեր օրգանիզմը՝ խախտելով ներքին օրգանների աշխատանքը:
     6. Այսօր գրեթե բոլոր եգիպտացորենները գենաձևափոխված են:
     Ամերիկայում մշակվող եգիպտացորենի 85%-ը գենաձևափոխված է: Հետազոտությունների ժամանակ պարզ է դարձել, որ դրա կիրառումը լաբորատորական առնետների մոտ առաջացրել է ներքին օրգանների հիվանդություններ:

29177 | 0
Facebook