Աշխարհի ամենախոշոր ամֆիբիա ինքաթիռը՝ չինական AG600-ը, որ նախատեսված է հրդեհաշիջման համար, առաջին փորձնական թռիչքն է իրականացրել, հայտնում է «Սինհուա»-ն: Թռիչքը տևել է 64 րոպե, առավելագույն բարձրությունը՝ 3 հազար մետր: Ինքաթիռի կորպուսի երկարությունը կազմում է 39,6 մ, թևերի բավածքը՝ 38,8 մ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գարնանն ամֆիբիա ինքնաթիռը առաջին փորձնական մեկնարկն է իրականացրել ցամաքի վրա: