Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վնուկովո» օդանավակայանում բորտուղեկցորդուհին վայր է ընկել ինքնաթիռից

15:00, կիրակի, 24 դեկտեմբերի, 2017 թ.
«Վնուկովո» օդանավակայանում բորտուղեկցորդուհին վայր է ընկել ինքնաթիռից

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Utair ավիուղիներին պատկանող ինքնաթիռից բորտուղեկցորդուհին վայր է ընկել, հայտնում է TACC-ը: Մոսկվայից Խանտի-Մանսիյսկ ուղևորվող ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, և բորտուղեկցորդուհին փորձել է փակել հետևի դուռը, բայց սայթաքելով՝ 4 մետր բարձրությունից ընկել է գետնին: Նա անգիտակից վիճակում և կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է, որ բորտուղեկցորդուհին վայր է ընկել մեջքի վրա: Ավիաընկերությունը պարզում է միջադեպի հանգամանքները:

16407 | 4
Facebook