Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 10-յակ զոհեր կան

11:10, կիրակի, 24 դեկտեմբերի, 2017 թ.
Ֆիլիպիններում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 10-յակ զոհեր կան

Ֆիլիպինների Դավնո քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 25 մարդ է զոհվել: Նրանք արգելափակված են մնացել այրվող առևտրի կենտրոնի սրահներից մեկում: Այս մասին հայտնում է Minda News լրատվականը:

Հրդեհը բռնկվել է ուրբաթ երեկոյան: Արգելափակված մարդկանց փորձել են փրկել մինչև կեսգիշեվա ժամը 3:30-ը:

Դրանից հետո երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է նրանց փրկելու անհնարինության մասին: Հաղորդվում է, որ զոհերի թիվը 25-35 է:

Հրդեհն սկսվել է առևտրի կենտրոնի 3-րդ հարկում: Պատճառները դեռևս անհայտ են:

10543 | 0
Facebook