Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում Սաակաշվիլիին ազատության մեջ թողած դատավորի նկատմամբ վարույթ են հարուցել

16:15, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Ուկրաինայում Սաակաշվիլիին ազատության մեջ թողած դատավորի նկատմամբ վարույթ են հարուցել

Ուկրաինայի արդարադատության գերագույն խորհուրդը կարգապահական վարույթ է հարուցել Կիևի Պեչերսկի շրջանային դատարանի դատավոր Լարիսա Ցոկոլի նկատմամբ, ով Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց չի ընտրել, հաղորդում է ТАСС-ը:

Գործի բացման մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին քաղաքական գործչին ձերբակալել էին Ուկրաինայում պետական հեղաշրջման փորձ կատարելու համար: Դատախազությունը պահանջել էր նրան տնային կալանքի տակ առնել, սակայն դատավորը որոշել էր ազատ արձակել քաղաքական գործչին: Ինքը՝ Սաակաշվիլին, դատարանի դահլիճում իրեն ռազմագերի էր անվանել:

6284 | 0
Facebook