Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացիների կեսը դեմ է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը

16:40, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Ամերիկացիների կեսը դեմ է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը

Ամերիկացիների մոտ 49%-ը վստահ է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը չպետք է Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխվի: Այս մասին վկայում են CNN-ի անցկացրած հարցման արդյունքները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ նախաձեռնությանը հավանություն է տալիս երկրի քաղաքացիների միայն 36%-ը:

Հարցվածների երկու երրորդը կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է պաշտպանի պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերից որևէ մեկին:

Հարցումն անցկացվել է 18 տարեկանից բարձր 1001 ամերիկացիների շրջանում դեկտեմբերի 14-17-ը:

9048 | 2
Facebook