Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական նոր ավիաընկերությունը կսկսի դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել

15:40, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Ռուսական նոր ավիաընկերությունը կսկսի դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել

Վերջերս Ռուսաստանում հիմնադրված «Ազիմուտ» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներ արդեն 2018թ.: Այս մասին, ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, ասել է ընկերության ռազմավարական զարգացման հարցերով տնօրեն Դմիտրի Զվոնարևը:

Սեպտեմբերի վերջին ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Պավել Ուդոդն առաջարկել էր համալրել դաշնային ավիացիոն կանոնները՝ ավիաընկերության աշխատանքի նախնական փուլում դեպի ԵՏՄ երկրներ թռիչքներ իրականացնելու նպատակով:

Նշվում է, որ նոր ավիաընկերությունը միջազգային չվերթներ իրականացնելու համար պետք է առնվազն 2 տարի ներքին չվերթներ իրականացնի:

«Այժմ կանոնների փոփոխման մասին օրենսդրական որոշումներ են ընդունվել, որոնց համաձայն՝ մենք կարող ենք չվերթներ իրականացնել ԵՏՄ երկրներ՝ Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան: Միջազգային չվերթները կմեկնարկեն 2018թ.»,- ասել է Զվոնարևը:

9181 | 0
Facebook