Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանացի արքայադուստրն իր «ռասիստական զարդով» վիրավորել է արքայազն Հարիի հարսնացուին

13:35, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Բրիտանացի արքայադուստրն իր «ռասիստական զարդով» վիրավորել է արքայազն Հարիի հարսնացուին

Քենթի արքայադուստր Միշելը ներողություն է խնդրել Ելիզավետա թագուհու հետ ընթրիքի ժամանակ «ռասիստական զարդ» կրելու համար, գրում է Guardian-ը:

Նշվում է, որ արքայադուստրը կրել է սևամորթ մարդու տեսքով «blackamoor» ոճով զարդը:

Սոցցանցերում այդ լուսանկարի հրապարակումից հետո մեծ աղմուկ է բարձրացել: Օգտատերերը հայտնել են, որ նման կերպ արքայադուստրը վիրավորել է արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլին, ով աֆրոամերիկյան արմատներ ունի:

Արքայադստեր ներկայացուցիչը պարզաբանել է, որ զարդն արքայադուստրը բազմիցս կրել է: «Արքայադուստր Միշելը ցավում է, որ վիրավորանք է հասցրել»,- նշել է նա:

18482 | 0
Facebook