Ավստրալացի հեծանվորդը մահացել է՝ մարզման ընթացքում
12:10, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Ավստրալացի հեծանվորդ Ջեյսոն Լոունդսը մահացել է մարզման ընթացքում՝ ավստրալական Բենդիգոյում։ Մարզումների ընթացքում Լոունդսը բախվել է ավտոմեքենային։ 23-ամյա հեծանվորդը հանդես էր գալիս «Israel Cycling Academy» թիմում։ 2016-ի աշխարհի երիտասարդական առաջնությունում նա զբաղեցրել է 6-րդ տեղը։