Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. 30 մարդ է զոհվել

12:40, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. 30 մարդ է զոհվել

Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսն ընկել է գետը, որի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել և ևս 15-ը լուրջ վնասվածքներ ստացել, հաղորդում է India Today-ը:

Ավտոբուսը Սավայ Մադհոփուր քաղաքից դեպի Ռաջասթան էր ընթանում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը բարձր արագության պատճառով: Ավտոբուսը կամրջից գետն է ընկել:

Նշվում է, որ տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել: Զոհվածների հարազատներին իր ցավակցությունն է հայտնել երկրի վարչապետ Նարենդրա Մոդին:

6125 | 0
Facebook