Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելուց առաջ ապահովագրել մեքենաները. նոր օրենք է ընդունվել

12:05, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Հայ վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելուց առաջ ապահովագրել մեքենաները. նոր օրենք է ընդունվել

Վրաստանի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որի համաձայն՝ արտասահմանյան համարներով մեքենաների վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելուց առաջ ապահովագրել տրանսպորտային միջոցները, եթե նրանք մտադիր են մնալ երկրում առնվազն 15 օր, հաղորդում է «Спутник Грузия» գործակալությունը:

Օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

Մեքենաները հնարավոր կլինի ապահովագրել սահմանային անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված կլինի տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրական ժամկետից: Հնարավոր կլինի մեքենաներն ապահովագրել 15, 30, 90 օրով կամ մեկ տարով:

Գործակալությունը նշում է, որ առանց ապահովագրության Վրաստան մուտք գործելու դեպքում 100 լարիի չափով (ավելի քան 39,2 դոլար) տուգանք կսահմանվի մոտոցիկլետների, թեթև մարդատար մեքենաների, գյուղատնտեսական տեխնիկայի համար և 200 լարի (ավելի քան 78,4 դոլար) ավտոբուսների և բեռնատարերի համար:

Հայ վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելուց առաջ ապահովագրել մեքենաները. նոր օրենք է ընդունվել
Հայ վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելուց առաջ ապահովագրել մեքենաները. նոր օրենք է ընդունվել
17315 | 0
Facebook