Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում սողանքի հետևանքով 90 մարդ է զոհվել

11:05, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Ֆիլիպիններում սողանքի հետևանքով 90 մարդ է զոհվել

Ֆիլիպիններում սողանքի և ջրհեղեղի հետևանքով մոտ 90 մարդ է զոհվել, ևս 10-ը համարվում է անհետ կորած, հաղորդում է Xinhuanet գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել է 41 զոհի և 45 անհետ կորածի մասին:

Ջրհեղեղի և սողանքի վերածված հզոր փոթորիկը տարածվել է ողջ տարածաշրջանում: Արտակարգ դրության գոտում ավելի քան 270 հազար մարդ է հայտնվել:

Երկրի տարածքում բաց է տարհանման 608 կենտրոն, որտեղ կարող է 44 հազար մարդ տեղակայվել: Աղետից ամենից շատ տուժել է Բիլիրան նահանգը:

9800 | 0
Facebook