Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիրիայում գրոհայինների դեմ «Իսկանդեր»-ներ են կիրառվել». Շոյգու

17:30, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
«Սիրիայում գրոհայինների դեմ «Իսկանդեր»-ներ են կիրառվել». Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Սիրիայում «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական համակարգեր են կիրառվել, հաղորդում է РИА Новости-ն:

«Գրոհայինների կարևոր օբյեկտների ուղղությամբ «Կալիբր», «Իսկանդեր», «Տոչկա Ու», «Խ-55» և այլ մարտական հրթիռներ են կիրառվել»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ մարտական գործողություններին առաջին անգամ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի ծովային ավիացիայի օդաչուներ են մասնակցել, ովքեր 420 մարտական թռիչք են իրականացրել:

9513 | 0
Facebook