Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրացի հանցագործները գլխացավանք են դարձել Եվրոհանձնաժողովի համար

16:05, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Վրացի հանցագործները գլխացավանք են դարձել Եվրոհանձնաժողովի համար

ԵՄ տարածքում վրացական հանցավոր խմբավորումների գործունեությունը լուրջ գլխացավանք է դարձել Եվրոհանձնաժողովի համար: Այս մասին ասվում է Եվրոհանձնաժողովի՝ Արևմտյան Բալկանների, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ հաշվետվության մեջ:
     Հաշվետվության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների շարքում Վրաստանն առաջատարն է այն քաղաքացիների թվով, որոնք հանցագործություններ են կատարում Եվրոպայում: Նրանք հատկապես ակտիվ են Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում, Իսպանիայում և Իտալիայում:
     Վրացական կազմակերպված հանցավոր խմբերն սպառնում են Եվրոմիությանը, քանի որ հանցավոր շուկայի վրա նրանց վերահսկողությունն աճում է և նրանք համագործակցում են ԵՄ-ին անհայտ այլ հանցավոր կազմավորուների հետ: Նշվում է նաև, որ Վրաստանը ԵՄ-ում ստացված ապօրինի եկամուտների լվացման համար տարանցիկ գոտի է դարձել:

6283 | 1
Facebook