Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն օրինականացրել է բիթքոինը

15:25, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Լուկաշենկոն օրինականացրել է բիթքոինը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «թվային տնտեսության զարգացման մասին» հրամանագիր է ստորագրել:

«БЕЛТА» գործակալության հաղորդմամբ՝ հրամանագրով օրինականացվում են գաղտնի արժույթներով (բիթքոին) գործարքները:

«Փաստաթղթի գլխավոր նպատակն այնպիսի պայմանների ստեղծումն է, որ IT համաշխարհային ընկերությունները գան Բելառուս, իրենց ներկայացուցչությունները բացեն և աշխարհում պահանջված արտադրանքը ստեղծեն»,- ասել է Լուկաշենկոն:

Ընդ որում, գործակալությունը նշում է, որ դեկտեմբերի 22-ի գիշերը բիթքոինի փոխարժեքը նվազել է մինչև 14 հազար դոլար: Գաղտնի արժույթը կորցրել է արժեքի մոտ 29%-ը:

7182 | 0
Facebook