Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիի կողմնակիցները դատարանի շենքի առջև ցույց են կազմակերպել

15:10, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլիի կողմնակիցները դատարանի շենքի առջև ցույց են կազմակերպել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի մի քանի տասնյակ կողմնակիցներ ցույց են կազմակերպել Կիևի վերաքննիչ դատարանի շենքի առջև, հաղորդում է РИА Новости-ն:

Գործակալության հաղորդմամբ՝ այսօր ծրագրվում էր դիտարկել քաղաքական գործչի նկատմամբ տնային կալանք

սահմանելու դատարանի մերժման հարցով գլխավոր դատախազության բողոքը, սակայն վերաքննիչ դատարանը նիստը հետաձգել է մինչև հունվարի 3-ը, քանի որ դատարանը չի ստացել գործի նյութերը:

Ցուցարարները պահանջել են, որ Սաակաշվիլին ազատության մեջ մնա: Նրանց ձեռքներին ազգային դրոշներ և ուկրաինացի ազգայնականների կազմակերպությունների դրոշներ են եղել:

Ուկրաինայում Սաակաշվիլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հանցավոր խմբավորում կազմակերպելու և հանցավոր գործունեությունը թաքցնելու համար: Իշխանությունները ձերբակալել էին քաղաքական գործչին, սակայն նրա աջակիցներին հաջողվել էր նրան ազատ արձակել: Ավելի ուշ քաղաքական գործչին կրկին ձերբակալել էին, սակայն դատարանը հրաժարվել է տնային կալանք նշանակել: Սաակաշվիլիին Ուկրաինայում մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում: Վրաստանում նրա նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել: Վրաստանի դատախազությունը քաղաքական գործչին արտահանձնելու համար մի քանի անգամ դիմել է ուկրաինական կողմին, սակայն մերժվել է:

5223 | 0
Facebook