Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը հրաժարվել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել

10:20, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
ՄԱԿ-ը հրաժարվել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել բանաձևին, որը դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը:

Գլխավոր վեհաժողովը, որի որոշումը խորհրդատվական բնույթ է կրում, համարում է, որ «ցանկացած որոշում և գործողություն, որոնք առաջարկում են փոխել Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, կարգավիճակն ու բնույթն, իրավաբանական ուժ չունեն, համարվում են անվավեր և պետք է չեղարկվեն»:

Բանաձևի օգտին է քվեարկել 128 երկիր, ներառյալ՝

Ռուսաստանը, մի շարք եվրոպական և լատինաամերիկյան պետություններ, ինչպես նաև արաբական և իսլամական աշխարհի երկրներ, դեմ են քվեարկել 9-ն՝ ԱՄՆ-ն, Գվատեմալան, Հոնդուրասն, Իսրայելը, Նաուրուն, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Տոգոն և Պալաուն:

Եվս 35 երկիր ձեռնպահ է մնացել, մասնավորապես, Կանադան և Ավստրալիան: 20 երկիր չի մասնակցել քվեարկությանը, որոնց թվում են Վրաստանը, Ուկրաինան, Քենիան, Մոնղոլիան, Մոլդովան, Լիտվան:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ֆինանսավորումից զրկել այն երկրներին, որոնք դեմ կքվեարկեն իր որոշմանը:

9099 | 2
Facebook