Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Playboy-ի հիմնադիրն իր ժառանգներին բավականին տարօրինակ կտակ է թողել

01:20, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Playboy-ի հիմնադիրն իր ժառանգներին բավականին տարօրինակ կտակ է թողել

Playboy-ի հիմնադիր ու սեփականատեր Հյու Հոֆները բավականին արտասովոր կտակ է թողել, ըստ որի՝ իր երեխաները կարող են ժառանգություն ստանալ միայն այն դեպքում, երբ թմրամիջոցային թեստը բացասական արդյունք գրանցի: Ժառանգությունը կազմում է 43 միլիոն դոլար: Հեֆներն իր ողջ կյանքի ընթացքում այն կարծիքն է հայտնել, որ մարդու ամենամեծ հանցագործությունը թմրամիջոցներ և արգելված այլ նյութեր օգտագործելն է, որոնք ազդում են մարդու բանականության վրա: Այդպիսի մարդիկ ի վիճակի չեն կառավարելու իրենց կյանքն ու օգուտ տալու հանրությանը:

Ըստ միլիոնատիրոջ կամքի՝ կտակի պատասխանատուները կարող են մի քանի անգամ առանց թույլտվության թմրամիջոցի առկայության նմուշներ վերցնել ժառանգներից: Եթե հաստատվի, որ ժառանգը կիրառում է թմրանյութեր, ապա գումարի տրամադրումն անմիջապես կկասեցվի:

Նշենք, որ նա ունի 3 որդի և մեկ դուստր: Նրանից բացի, կարողության մի մասը Հոֆները կտակել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանին ու մի քանի բարեգործական ընկերությունների:

Ինչպես նշել ենք, իր հայտնի առանձնատունը նա վաճառել էր դեռ կյանքի օրոք 100 միլիոն դոլարով, որի մի մասը գնացել է պարտքերը մարելուն, մյուս մասն էլ կազմել է կտակի հիմնական գումարը:

Հիշեցնենք, որ Հոֆները մահացել էր այս տարվա սեպտեմբերի 28-ին, կյանքի 92-րդ տարում:

28720 | 0
Facebook