Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի արդարադատության նախարարությանը

16:10, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի արդարադատության նախարարությանը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի արդարադատության նախարարության դեմ դատական հայց է ներկայացրել Կիևի շրջանային դատարան: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին, փոխանցում է РИА Новости-ն:

Քաղաքական գործչի փաստաբանի խոսքով՝ Սաակաշվիլին արդարադատության նախարարության դեմ դատական հայցը ներկայացրել է չորեքշաբթի օրը, որում պահանջել է անօրինական ճանաչել Վրաստանի պահանջով իր նկատմամբ սկսված արտահանձնման ստուգումները:

Փաստաբանը նաև նշել է, որ Ուկրաինան արդեն 2 անգամ մերժել է արտահանձնման հարցով Վրաստանի պահանջը:

Ուկրաինայի արդարադատության նախարարությունը սեպտեմբերին հայտնել էր, որ Կիևը Թբիլիսիից Սաակաշվիլիին հետախուզելու, կալանավորելու և արտահանձնելու մասին հարցում էր ստացել: Նախարարությունն այդ հարցումն ուղարկել էր գլխավոր դատախազություն արտահանձնման գործընթացն սկսելու համար: Նախարարությունը հույս էր հայտնել, որ ստուգումները կավարտվեն նոյեմբերին, սակայն ստուգումները մինչ այժմ արդյունք չեն տվել:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինան փորձում է ցանկացած միջոցով ազատվել իրենից և պատրաստ է իր համար տոմս գնել «թեկուզ Նիդերլանդներ, թեկուզ Մալդիվներ»:

5272 | 0
Facebook