Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը՝ 2017-ի գլխավոր կինոձախողումների շարքում

19:20, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը՝ 2017-ի գլխավոր կինոձախողումների շարքում

Ամերիկյան Variety ամսագրի կինոքննադատները կազմել են 2017թ. կինոարտադրության ոլորտի գլխավոր ձախողումների ցուցակը:
     Ցուցակում ներառվել է 6 ֆիլմ, որոնք չեն փակել իրենց ծախսերը կամ էլ ապահոված եկամուտի տեսանկյունից չեն արդարացրել ստեղծողների հույսերը:
     Անհաջողակ ֆիլմերի ցուցակում է ռեժիսոր Դին Դևլինի «Գեոփոթորիկ» ֆիլմը, որի ցուցադրությունն ԱՄՆ-ում 4 անգամ հետաձգվել է՝ երկրում իրար հաջորդող փոթորիկների պատճառով: Արդյունքում, չնայած արտերկրում ունեցած հաջողություններիի, հայրենիքում այն ընդամենը 33 միլիոն դոլարի եկամուտ է ապահովել:
     Պարբերականի կինոքննադատների կարծիքով՝ այս տարի ձախողում է ապրել նաև Լյուկ Բեսոնի ամենաթանկարժեք՝ «Վալերիան և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմը, որ նկարահանվել է ֆրանսիայում: Մասնագետները նախազգուշացրել էին, որ ֆիլմը կարդարացնի իր բյուջեն և շարունակության հնարավորություն կստանա միայն այն դեպքում, եթե վարձույթում առնվազն 400 միլիոն դոլար հավաքի: Ֆիլմը, սակայն, 2 անգամ ավելի քիչ եկամուտ է բերել ստեղծողներին:
     Տապալված ֆիլմերի ցուցակում է նաև Warner Bros. ընկերության ստեղծած «Արթուր արքայի սուրը» ֆիլմը: Ֆիլմի գաղափարի շուրջ ընկերությունն աշխատել է մի քանի տարի, բայց այն ընդամենը 148 միլիոն դոլար է հավաքել, այնինչ դրա ստեղծման համար ծախսվել է 175 միլիոն դոլար:
     Ցուցակում է հայտնվել նաև Նիկոլայ Արսելի «Մութ աշտարակ» ֆիլմը, որ քննադատների ու կինոդիտողների հիասթափությունն է առաջացրել խճճված սյուժեի պատճառով:

Անհաջող ֆիլմերի շարքում է նաև Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը, որ պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ֆիմի ինքնարժեքը կազմել է 90 միլիոն դոլար, այնինչ վարձույթից ստացած եկամուտը հասել է ընդամենը 8 միլիոն դոլարի:

Վերջին ֆիլմը Քրիս Ուեջի «Հրեշ բեռնատարը» ֆիլմն է:

9654 | 1
Facebook