Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրոհայիններն սկսել են ջիհադի համար բիթքոին հավաքել

15:25, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Գրոհայիններն սկսել են ջիհադի համար բիթքոին հավաքել

Սիրիայի Իդլիբ նահանգի գրոհայիններն այժմ բիթքոինով նվիրատվություն են հավաքում: Ջիհադին ֆինանսապես աջակցելու կոչերով լուսանկարները գրոհայինները հրապարակել են Telegram-ի իրենց ալիքում:

Լուսանկարներում 3 գրոհային է պատկերված, որոնց ձեռքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոչերով պաստառներ կան:

Մասնավորապես, պաստառի վրա գրված են անհրաժեշտ հասցեները, որոնց ցանկացողները կարող են բիթքոին փոխանցել: Բացի այդ, գրոհայիններն իրենց աջակիցներին կոչ են արել աջակցել նաև զենքով:

Դեռևս հայտնի չէ, թե այդ գրոհայինները տարածաշրջանում գործող որ խմբավորմանն են պատկանում:

6464 | 0
Facebook