Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են 2017-ին Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենաները

21:05, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Հայտնի են 2017-ին Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենաները

JATO Dynamics վելուծական ընկերությունը կազմել է 2017թ. 11 ամեիսների ընթացքում Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենաների վարկանիշը:
     Կազմակերպության տվյալներով՝ Եվրոպական ավտոշուկան նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ 5.2%-ի աճ է գրանցել:
     Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս վաճառված մեքենաների վարկանիշում առաջատարը VolksWaden Golf-ն է: 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում վաճառվել է այդ մեքենայի 445 206 օրինակ: Այն դարձել է բացարձակ առաջատար Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և Լյուքսեմբուրգում:
     Երկրորդ տեղում է ֆրանսիական Renault Clio ավտոմեքենան՝ վաճառված 298 990 օրինակով: Այս մեքենաները բացարձակ առաջատար են Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Պորտուգալիայի շուկաներում:
     Երրորդ տեղն զբաղեցրել է Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենան: 2017 11 ամիսներին վաճառվել է այս մակնիշի 255 370 ավտոմեքենա:
     Չորորդում ամերիկայն Ford Fiesta մեքենան է՝ 237 770 օրինակ: Այս մեքենան բացարձակ առաջատար է Մեծ Բրիտանիայի շուկայում:
     Հնգյակը եզրափակում է Nissan Qashqai-ը՝ 230 860 օրինակով:
     Տասնյակում իրար հաջորդում են Peugeot 208-ը, Opel Corsa-ն, Volkswagen Tiguan-ը, Skoda Octavia-ն և Opel Astra-ն:

18728 | 0
Facebook