Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնի դատարանն առգրավել է ուկրաինացի օլիգարխների միլիարդները

13:40, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Լոնդոնի դատարանն առգրավել է ուկրաինացի օլիգարխների միլիարդները

Լոնդոնի Բարձրագույն դատարանն առգրավել է ուկրաինական «Պրիվատբանկ»-ի նախկին սեփականատերեր Իգոր Կոլոմոյսկու և Գենադի Բոգոլյուբովի՝ 2,5 միլիարդ դոլարի հասնող բաժնեմասերը: Այս մասին ասվում է բանկի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:

Որոշումը նաև վերաբերում է ենթադրաբար գործարարներին պատկանող 6 ընկերություններին:

Նշվում է, որ Կոլոմոյսկին և Բոգոլյուբովն անօրինական ճանապարհով բանկից մոտ 2 միլիարդ դոլար են ստացել և փոխանցել իրենց կողմից վերահսկվող կազմակերպություններին:

Կոլոմոյսկին՝ մեկնաբանելով դատարանի որոշումը, հայտարարել է, որ առգրավումը ժամանակավոր է, գործի քննությունը դեռևս ընթանում է:

Կոլոմոյսկին լքել էր Ուկրաինան 2015թ. գարնանը:

5582 | 0
Facebook