Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն սպառնացել է օգնությունից զրկել այն երկրներին, որոնք ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով իր որոշմանը դեմ կքվեարկեն

10:25, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Թրամփն սպառնացել է օգնությունից զրկել այն երկրներին, որոնք ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով իր որոշմանը դեմ կքվեարկեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որոնք կողմ կքվեարկեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով դատապարտվում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին իր որոշումը: Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը վարչակազմի նիստի ժամանակ:

«Նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ են ստանում, նույնիսկ միլիարդավոր դոլարներ, որպեսզի մեր դեմ քվեարկե՞ն: Մենք կհետևենք այդ քվեարկությանը, թող փորձեն մեր դեմ քվեարկել: Այդ ժամանակ մենք կդիմենք տնտեսումների: Մեզ դա չի հետաքրքում»,- Թրամփի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստն այսօր է:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հաստատել է այդ դիրքորոշումն՝ ավելի քան 180 պետությունների դիվանագետներին նախազգուշական նամակներ ուղարկելով այն մասին, որ արաբական երկրների առաջարկած բանաձևի հարցով քվեարկության արդյունքները հաշվի կառնվեն:

Նամակում նաև ասվում է, որ Վաշինգթոնը «խնդրում է հաշվի առնել վաղեմի բարեկամությունն ու գործընկերային հարաբերություններն, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունը»:

8600 | 1
Facebook