Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2017-ի ամենաանհուսալի գաղտնաբառերը

17:05, չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ.
2017-ի ամենաանհուսալի գաղտնաբառերը

SplashData ընկերությունը հրապարակել է 100 ամենաանհուսալի գաղտնաբառերի ամենամյա վարկանիշային աղյուսակը:

4-րդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում 123456 համակցությունը, հաղորդում է CSO-ն:

Ցուցակը կազմելու ընթացքում SplashData-ի մասնագետները վերլուծել են մոտ 5 միլիոն գաղտնաբառեր, որոնք կոտրվել են ընթացիկ տարում:

Երկրորդ տեղում է հայտնվել «password» (գաղտնաբառ) բառը, երրորդ տեղում՝ 12345678 համակցությունը:

Ինչպես նաև հայտնի է դարձել, որ այս տարի օգտագործվել գաղտնաբառեր՝ կապված «Աստղային պատերազմներ» ֆիլմի հետ:

«Ցանցահենները փոփ-մշակույթից տերմիններ և բառեր են օգտագործում և կոտրում հաշիվները, քանի որ հասկանում են, որ մարդիկ նման հեշտ հիշվող բառեր են օգտագործում»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Մորգան Սլեյնը:

13760 | 0
Facebook