Ռուսական Life լրատվականը հաղորդում է, որ մերձմոսկովյան Պուշչիցե քաղաքում 2 տարեկան երեխան ողջ-ողջ եփվել է եռական ջրում: Նրա մայրը երեխային թողել է լոգասենյակում ու դուրս եկել՝ շանը ման տալու: Երեխան բացել է տաք ջրի ծորակն, ու երբ մայրը վերադարձել է, դստերը գտել է եռացած ջրով լի վաննայի մեջ մահացած: Շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի մահը ջերմային շոկից: